Հայկական ժառանգության ռեստորան

Երևանյան մթնոլորտով և յուրօրինակ ինտերիերով, հարմարավետ բացօթյա պատշգամբով և վերանդայով «Վոստանի» բակում երեկոները ավելի առանձնահատուկ են դառնում։
Շենքը կառուցվել է ճարտարապետ Վասիլի Միրզոյանի կողմից 1884 թվականին։ Տարիներ անց, 2017 թվականին, լքված և մոռացված պատմական շենքը ամբողջությամբ վերանորոգվեց, պահպանելով իր ճարտարապետական լուծումները, ինչպիսիք են աստիճանները, հատակի խճանկարները, պատուհանները և այլ հնաոճ տարրեր։
Շենքի հետևում վերականգնվել է մեծ բակ՝ հին փայտե հայկական պատշգամբներով և նստարաններով։ Ռեստորանի 2-րդ հարկում, պատուհանների հետևում, կարող եք նաև ականատես լինել հայկական հացի և լավաշի պատրաստման գործընթացին։
«Վոստանը» գրավում է տուրիստների և տեղացիների ուշադրությունը, քանի որ այն եզակի է իր հայկական խոհանոցով, պատմական շենքի միջավայրով, ռեստորանի ինտերիերով և ջերմ հյուրընկալությամբ։
Այցելեք Մեզ
Աբովյան 8, Երևան, Հայաստան
Հեռ․ 044 000096
Էլ․հասցե: vostan@mbgroup.am